Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել Անգլիա

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է Իսպանիայից տեղափոխվել Անգլիա, հայտնում են The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Զինագործները» կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նիկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։ Վինգերի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում։ Ֆուտբոլիստը դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։