«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կշարունակի իր աշխատանքը անգլիական թիմում։
Ինչպես հայտնում է լրագրող Սթիվ Բեյթսը սոցիալական ցանցերում, ակումբը չի նախատեսում բաժանվել հոլանդացի մասնագետից։ Նշվում է, որ մարզչական պաշտոնանկության հարցը ակտուալ կլինի միայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին թիմը ձախողելու դեպքում։
Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է դարձել 2022 թվականի ամռանը՝ միանալով հոլանդական «Այաքսից»։ Ընդհանուր առմամբ, 53-ամյա մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 95 հանդիպում, որոնցից նրա թիմը հաղթել է 58-ում, 11-ը ոչ-ոքի է խաղացել, 26-ում պարտվել է։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։