Դիեգո Կոստան նոր ակումբ ունի

«Գրեմիոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության մասին։

35-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ նրա պայմանագիրը «Բոտաֆոգոյի» հետ ավարտվել է հունվարի 1-ին։

Նա մոտ օրերս կժամանի Պորտու Ալեգրե՝ բուժզննում անցնելու և մինչև 2024 թվականի ավարտը պայմանագիր կնքելու համար։