Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի «Ժիրոնայի» դեմ խաղի նախօրեին խոսել է թիմում տիրող կադրային իրավիճակի մասին։
Իտալացի մասնագետի խոսքով՝ հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։
«Վինիսիուսը պատրաստ է խաղալ»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։