«Բարսելոնան» կարող է համագործակցել հայտնի իտալացի մասնագետի հետ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին է։
Ըստ RMC Sport-ի՝ իտալացին պատրաստ է գլխավորել «Բարսելոնան» Չավի Էրնանդեսի հեռանալուց հետո։ Նա իր թեկնածությունն առաջարկել է կատալոնական գրանդին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս մրցաշրջանի վերջում կմնա առանց գլխավոր մարզչի։ Չավին վերջերս հայտարարեց, որ հեռանում է կատալոնական ակումբից։
Իսպանիայի առաջնության 23 տուրից հետո «Բարսելոնան» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։