Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը պատմել է, թե որ ֆուտբոլիստն է իր կուռքը։
«Իմ կուռքերը. Որպես պրոֆեսիոնալ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, օրինակ՝ դարպասապահների մեջ՝ Իկեր Կասիլյասը», – Լունինի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն՝ հղում անելով El Chiringuito-ին:
24-ամյա Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Զորյայից» 8,5 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 13 գոլ։