SERIE A. «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Յուվենտուսին» (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Սիմոնե Ինձագիի սաներն առաջին կեսում խփած գոլի շնորհիվ հաղթեցին նվազագույն հաշվով: 37-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆեդեիոկո Գատտին:

Այս խաղից հետո «Ինտերը» 57 միավորով առաջինն է, իսկ «Յուվենտուսը»՝ 53 միավորով 2-րդը։

Գոլը՝ ստորև։