«Ռեալը» Խոսելուի դուբլի շնորհիվ հաղթեց «Խետաֆեին» (VIDEO)

Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց 16 հանդիպման։ 20-րդ տուրում մադրիդցիները արտագնա խաղում հաղթեցին «Խետաֆեին» (2:0):

«Ռեալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։ 33-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 14-րդ և 56-րդ րոպեներին։

Հաղթանակի շնորհիվ, որն ակումբի համար 6-րդ անընդմեջն էր, «Ռեալը» 57 միավորով վերադարձավ Լա Լիգայի առաջին տեղ։ «Խետաֆեն» 29 միավորով 10-րդ տեղում է։