«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն չի ցանկանում, որ Չավին լքի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստն այսօր առավոտյան նախավարժանքների ժամանակ մասնագետին խնդրել է մնալ «Բարսելոնայում»:
Հունվարի 28-ին Չավին հայտարարեց, որ կհեռանա «Բարսելոնայից» 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Այս պահին «Բարսան» 44 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: