«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը մեկնաբանել է իր հնարավոր նշանակումը կատալոնական «Բարսելոնայում»։
«Կարո՞ղ եմ գլխավորել «Բարսելոնան». Ոչ, ես հետևում եմ «Ժիրոնային»։ Չավին նա է, ով լավագույնս գիտի «Բարսելոնային», իսկ ես պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Sport-ը։
Հիշենք, որ երեկ Լա Լիգայում «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո (3-5) Չավին այս մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։