Լերոյ Սանեն խոսել է իր ապագայի մասին

«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն հանդիպել է երկրպագուների հետ։ Ֆուտբոլիստը հարց է ստացել, թե արդյոք կերկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։

«Մենք շատ, շատ լավ ճանապարհի վրա ենք», – ասաց Սանեն՝ ազդարարելով, որ բանակցությունները դրականորեն են ընթանում։

Ընթացիկ մրցաշրջանում Սանեն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։