Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է փոխարինել Չավիին «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան 2021 թվականին արդեն կապ է հաստատել Ֆլիկի հետ և առաջարկել գլխավորել կատալոնական ակումբը։ Սակայն հետո գերմանացի մարզիչը հրաժարվել է։ Նշվում է, որ մոտ ապագայում «Բարսելոնան» կարող է նոր առաջարկով դիմել Ֆլիկին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։