«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ հայտացուցակից բացակայելու մասին հարցին։ Նախկինում ֆուտբոլիստը ընդգրկված չէր «կարմիր սատանաների» հայտացուցակում՝ «Նյուպորտի» հետ Անգլիայի գավաթի առաջիկա խաղի համար։
«Սա թիմի ներքին խնդիրն է։ Ես կկարգավորեմ այն», – մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռեշֆորդը խաղը բաց է թողնում առողջական պատճառներով։
Նշենք, որ հարձակվողին վերջերս նկատել են գիշերային ակումբներից մեկում։