«Լիվերպուլի» կիսապաշտպան Կերտիս Ջոնսը Անգլիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ «Նորվիչ Սիթիի» դեմ խաղից հետո (5-2) խոսել է մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալու մասին։
«Մենք պարզապես պետք է շարունակենք: Մենք ունենք նպատակներ, որոնք դրել ենք, և ոչինչ չի փոխվել։ Տխուր է ամբողջ ակումբի համար, բայց նա տղամարդ է, և մենք հարգում ենք դա:
Կլոպի հեռանալը լրացուցիչ մոտիվացիա կտա՞։ Միանշանակ։ Մենք մեր նպատակներն ունեինք մրցաշրջանի սկզբում, և հիմա, երբ դա հայտնի դարձավ, մենք էլ ավելի մեծ ջանքեր կգործադրենք»,- Ջոնսի խոսքերն է մեջբերում BBC-ն: