Մատիաս դե Լիխտի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական գրանդը

ՊՍԺ-ն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիաս դե Լիխտի ծառայություններով: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը վերջին օրերին միայն ակտիվացրել է իր հետաքրքրությունը հոլանդացի ֆուտբոլիստի նկատմամբ։ Սակայն ընդգծվում է, որ մյունխենյան ակումբը ցանկություն չի հայտնում բաժանվել Դե Լիխտից։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։