Լիոնել Սկալոնին ասել է, թե որ մարզիչների խաղն է սիրում

Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է այն մասին, թե որ մարզիչների աշխատանքն է սիրում։

«Ինձ դուր են գալիս շատ մարզիչներ, այդ թվում՝ Խոսեպ Գվարդիոլան, Ռոբերտո դե Զերբին, Սիմոնե Ինձագին, Լուչիանո Սպալետին, Դիեգո Սիմեոնեն։ Նաև, իհարկե, չեմ կարող չնշել Կառլո Անչելոտտիին. նա անձնավորում է այն մարզչին, որը ես ուզում եմ լինել»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով 2023 թվականին դարձել է ազգային հավաքականի լավագույն մարզիչ։ Մասնագետը Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2018թ.։ 2021 թվականին նրա գլխավորությամբ Ալբիսելեստեն նվաճեց Ամերիկայի գավաթը։ 2022 թվականին Արգենտինայի հավաքականը հաղթեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում։