«Ինտերը» չի հասկանում հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Ալեխանդրո Կամանոյի գործողությունները։
Թվում էր, թե կողմերն արդեն պայմանավորվել են նոր պայմանագրի շուրջ՝ մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը, սակայն վերջերս ֆուտբոլիստի ներկայացուցիչը հրապարակավ հայտարարեց, որ իր ֆուտբոլիստի ապագան լիովին որոշված չէ։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, «Ինտերը» ճնշում է զգում Լաուտարոյի գործակալի կողմից: Դա կարող է պայմանավորված լինել արտերկրի ակումբների հետաքրքրությամբ։ Չի բացառվում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 26-ամյա Մարտինեսը կփոխի ակումբը։ 2023/24 մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։