Զբիգնև Բոնեկ․ «Չեմ կարծում, որ լավ որոշում է նրան հեռացնելը»

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Զբիգնև Բոնեկը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի հեռացումը «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Կարծում եմ՝ Մոուրինյոն շատ բան է արել «Ռոմայի» համար։ Չեմ կարծում, որ լավ որոշում է նրան հեռացնելը: Բոլորը սիրահարված էին նրա գործելաոճին։ Բայց սա կարելի էր կանխատեսել, քանի որ ընդմիջումն էր հասունանում։ Մոուրինյոն ակնարկներ արեց ապագայի մասին, սակայն ակումբի ղեկավարությունը չլսեց նրանց»,- Բոնեկի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Մոուրինյոն հունվարի 16-ին հեռացվել է «Ռոմայից»: Փոխարենը հռոմեացիների գլխավոր մարզիչ դարձավ Դանիելե Դե Ռոսին։