«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գնահատել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետագա կարիերայի հեռանկարները։
«Ես շատ կուզենայի, որ Ժոզեն վերադառնա «Չելսի»։ Խնդրում ենք նշանակել նրան, եթե Պոչետինոն ձախողվի: Բայց ինձ թվում է, որ նման իրավիճակի շանս չկա։ «Չելսիի» ամերիկացի սեփականատերերը երբեք դրան չեն համաձայնվի։
Եթե ոչ «Չելսիում», ապա ես կցանկանայի Մոուրինյոյին տեսնել «Նյուքասլում»։ Միևնույն ժամանակ, Էդդի Հոուն հիանալի աշխատանք է կատարում, ես չեմ ուզում, որ նա հեռանա:
Մոուրինյոյին նույնպես կհրավիրեի Անգլիայի հավաքական։ Սակայն ֆուտբոլային ասոցիացիան չի փոխի Սաութգեյթին Մոուրինյոյի հետ: Այս երկու մասնագետների կերպարները շատ տարբեր են»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Metro-ն։