«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի ապագայի վերաբերյալ, ով թիմին միացել է ամռանը «Ժիրոնայից»։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» մարզիչը չի ցանկանում, որ փորձառու կիսապաշտպանն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա թիմից։
Աղբյուրը նշում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես չի ցանկանում հունվարին հեռանալ։ Ռոմեուն կցանկանար մնալ առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ 32-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2026 թվականին։