«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում «Ունիոն Բեռլինի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) հայտարարել է պաշտպան Դայո Ուպամեկանոյի վնասվածքի մասին։
«Ուպամեկանոն վնասվածք է ստացել։ Դա նման է անեծքի: Նրա դեպքում խոսքը մի քանի շաբաթվա մասին է»,- Թվիթերում Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։