«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը պաշտոնապես կդառնա «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը կմեկնի Լոնդոն՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ «Մանչեսթեր Սիթին» լիովին համաձայնեցրել է Ֆիլիպսի տեղափոխությունը «Վեսթ Հեմ»՝ 6 ամսով վարձակալությամբ:
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Լիդսից» 49 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Սիթիի» կազմում մասնակցել է ընդամենը 10 հանդիպման բոլոր մրցաշարերում, որտեղ խաղադաշտում անցկացրել է 319 րոպե և դարձել մեկ գոլի հեղինակ։