«Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ալան Շիրերը կատակով խնդրել է հարձակվող Հարի Քեյնին չվերադառնալ Անգլիայի առաջնություն։
«Թոթենհեմի» նախկին խաղացողը մոտ էր Շիրերի՝ Պրեմիեր լիգայի գոլերի ռեկորդը գերազանցելուն: 53-ամյա նախկին խաղացողը խփել է 260 գոլ, Քեյնը՝ 213։
«Հարրի, հեռու մնա, երիտասարդ մնա», – ասաց Շիրերը Rest is Football-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 30-ամյա անգլիացին Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։