Ժոան Լապորտա. «Ես միշտ համաձայն եմ Չավիի հետ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ այս տարի կատալոնական թիմը կհաղթի Իսպանիայի առաջնությունում։

«Չավին ասաց, որ մեզ համար դժվար կլինի հաղթել առաջնությունը: Ես միշտ համաձայն եմ Չավիի հետ։ Ես ինքս կասեմ, որ իսկապես դժվար է լինելու, բայց մենք հաղթելու ենք առաջնությունը։ Համոզված եմ, որ հաղթելու ֆավորիտը կլինի «Բարսելոնան», – Լապորտայի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։

20 տուրից հետո «Բարսելոնան» 44 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում ութ միավորով։