Լուիս Էնրիկեն ուզում է վաճառել ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ֆրանսիական ակումբի ղեկավարներին հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց վրա այլևս հույսը չի դնում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել 26-ամյա աջ պաշտպան Նորդի Մուկիելեի ծառայություններից, ով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայով»։ Էնրիկեն հույս չունի նաեւ 21-ամյա հարձակվող Ուգո Էկիտիկեի վրա, ով շուտով կարող է դառնալ «Այնտրախտի» խաղացող։ Մեկ այլ խաղացող, որից ՊՍԺ-ի մարզիչը պատրաստ է բաժանվել, 22-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշն է, ում փարիզցիները գնել են անցյալ ամառ 60 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մուկիելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Էկիտիկեն մասնակցել է Լիգա 1-ի մեկ հանդիպման, որտեղ գոլ չի խփել։ Ռամուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման (հինգ գոլ և մեկ գոլային փոխանցում)։