«Բավարիայի» սկաուտական բաժնի տնօրեն Մարկո Նեպպեն 10 տարի անց հեռանում է մյունխենյան ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբը որոշել է հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ «Բավարիան» շուտով կսկսի աշխատել «ՌԲ Լայպցիգի» նախկին գործադիր տնօրեն Մաքս Էբերլի հետ, ով, ինչպես սպասվում է, կգլխավորի սպորտային բաժինը:
Նեպպեն առանցքային կերպար էր «Բավարիայի»՝ Հարի Քեյնի, Կիմ Մին Ջեի, Մատեիս Դե Լիխտի և շատ այլ ֆուտբոլիստների ձեռքբերման մեջ: Նա նաև պատասխանատու էր Ալֆոնսո Դեյվիսի, Ջամալ Մուսիալայի և այլ տաղանդների համար: