Սաուդյան «Ալ-Նասրը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա աջ պաշտպան Աարոն Վան-Բիսակայի ծառայություններով։ Այս մասին հայտնել է լրագրող Մայք Մաքգրաթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբն իր ուշադրությունը կենտրոնացրել է «կարմիր սատանաների» պաշտպանի վրա այն բանից հետո, երբ չկարողացավ համաձայնության գալ «Թոթենհեմի» հետ Էմերսոն Ռոյալի տրանսֆերի հարցում։
Հիշեցնենք, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ավելի վաղ հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Վան-Բիսակայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։