«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբոյոն կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիներն ակնկալում են 26-ամյա անգլիացու հետ անվճար պայմանագիր կնքել ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը լոնդոնցիների հետ։ Հնարավոր է նաեւ, որ «Միլանը» հունվարին փորձի գնել պաշտպանին փոքր փոխհատուցման դիմաց։
Ադարաբոյոն «Մանչեսթեր Սիթիի» սան է: Նա «Ֆուլհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Transfermarkt-ը Ադարաբոյոյի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։