LA LIGA. «Ռեալը» մեծ դժվարությամբ հաղթեց «Ալմերիային» (VIDEO)

Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Ալմերիայի» նկատմամբ՝ 3-2 հաշվով։

Հյուրերի կազմից աչքի ընկան՝ Լարջի Ռամազանին և Էդգար Գոնսալեսը։ Կառլո Անչելոտտիի թիմը Ջուդ Բելինգհեմի, Վինիսիուսի և Դանի Կարվախալի գոլերի շնորհիվ կարողացավ հաղթանակի հասնել։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» դարձավ առաջնության միանձնյա առաջատարը՝ 20 խաղում վաստակելով 51 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան» 20 խաղից հետո ունի 49 միավոր: «Ալմերիան» վերջին տեղում է 6 միավորով։