COPA DEL REY. «Ատլետիկոն» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալին» (VIDEO)

Հինգշաբթի օրը՝ հունվարի 18-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Ատլետիկոյի» հաղթանակով լրացուցիչ ժամանակում՝ 4:2 հաշվով։

Հիմնական ժամանակում Սամուել Լինոն և Ալվարո Մորատան գոլի հեղինակ դարձան Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում, իսկ Անտուան ​​Գրիզմանը և Ռոդրիգո Ռիկելմեն՝ լրացուցիչ ժամանակում:

«Լոս բլանկոսների» կազմում Խոսելուն խփեց Ջուդ Բելինգհեմի փոխանցումից, ևս մեկ գոլ խփեց «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը (ինքնագոլ)։

Մադրիդի «Ատլետիկոն» դարձավ Գավաթի վերջին քառորդ եզրափակիչը։ Վիճակահանությունը կկայանա հունվարի 19-ին։