SERIE A. «Ատալանտան» հաղթանակ կորզեց խաղի վերջին րոպեներին «Միլանի» դեմ խաղում (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում «Միլանը» արտագնա հանդիպում անցկացրեց «Ատալանտայի» դեմ։

Ստեֆանո Պիոլիի թիմը չկարողացավ պահել ոչ-ոքի հաշիվը։ Բերգամասկները առաջինը բացեցին հանդիպման հաշիվը, իսկ հետո Ժիրուն հավասարեցրեց խաղի հաշիվը։ Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ հեղինակեցին մինչև 90-րդ րոպեն։ Հանդիպման ավելացած ժամանակում, սակայն, տանտերերը խփեցին հաղթական գոլն ու վաստակեցին երեք միավոր։

Այս խաղից հետո «Միլանը» 29 միավորով 3-րդն է, իսկ «Ատալանտա»՝ 23 միավորով 7-րդը։

Ա Սերիա․ 

«Ատալանտա» – «Միլան» 3:2 (1։1)

1։0 Ադեմոլա Լուկման, 38′

1։1 Օլիվյե Ժիրու, 45+3′

2։1 Ադեմոլա Լուկմանб 55′

2։2 Լուկա Յովիչ, 80′

3։2 Լուիս Մուրիել, 90+5′