Իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուր էր գնացել «Ռեալ Սոսյեդադին»։
Չավիի սաները չկարողացան այդպես էլ իրենց խաղը ցույց տալ։ «Ռեալ Սոսյեդադը» շատ ավելի հաճելի խաղ էր ցույց տալիս։ Այդուհանդերձ, հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին «կապտանռնագույնները» հաղթանակ կորզեցին։
Այս խաղից հետո «Բարսելոնան» 28 միավորով 3-րդն է, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 19 միավորով 6-րդն է։
Լա Լիգա.
«Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» 0:1 (0:0)
0:1 Ռոնալդ Արաուխո, 90+3