Լա Լիգայի 12-րդ տուրի խաղում «Սելտան» ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ (1-1)։
Հանդիպման երկրորդ խաղակեսում «Սևիլիայի» նկատմամբ նշանակվեց 11 մետրանոց, որն ի վերջո չեղարկվեց VAR համակարգի միջամտությունից հետո։
«Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը, ով մինչ այդ փոխարինվել էր, չափազանց դժգոհ էր այս որոշումից, ուստի զայրացած հարձակվեց VAR-ի մոնիտորի վրա և այն նետեց գետնին։