Իտալիական Ա Սերիայի 11-րդ տուրում Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին»։
Սիմոնե Ինձագիի սաները կարողացան լավ խաղով հաղթանակ տոնել Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմի նկատմամբ։
Հենրիխ Մխիթարյանը 57-րդ րոպեին օգնեց հաջողության հասնել Լաուտարո Մարտինեսին, իսկ 13 րոպե անց փոխարինվեց:
Այս խաղից հետո «Ինտերն» ունի 28 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Ատալանտան» 19 միավորով 5-րդն է։
Ա Սերիա․
«Ատալանտա» – «Ինտեր» 1:2 (0:1)
0:1 Հաքան Չալհանօղլու, 40 (11 մետրանոց)
0:2 Լաուտարո Մարտինես, 57
1:2 Ջիանլուկա Սկամակկա, 61