PREMIER LEAGUE. «Նյուքասլը» նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալին» (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունել էր Լոնդոնի «Արսենալին»։

Միկել Արտետայի թիմը չկարողացավ հաղթել Էդի Հաուի սաներին։ «Նյուքասլը» կարողացավ կարևոր հաղթանակի հասնել։

Այս խաղից հետո «Արսենալն» ունի 24 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը, «Նյուքասլը» 20 միավորով 6-րդն է։

Պրեմիեր Լիգա․

«Նյուքասլ» – «Արսենալ» 1:0 (0:0)

1:0 Էնթոնի Գորդոն, 64