Արսեն Զախարյանը կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը թիմի հետ պատրաստվում է Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի 1/64-րդ եզրափակչի «Բունյոլի» դեմ խաղում (1:0)՝ գլխին ստացած հարվածից հետո։ Սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ կիսապաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից։