Խոսելուն անդրադարձել է իր ապագային

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էսպանյոլին»։

«Հիմա ես խաղում եմ «Ռեալում», ավելին ոչինչ չեմ կարող ասել։ Ես իսկապես կցանկանայի մնալ։ «Ռեալն» իմ կյանքի ակումբն է, ես ցանկանում եմ հատուկ մրցաշրջան անցկացնել, որպեսզի համոզեմ ակումբին մնալ այստեղ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Relevo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 11 հանդիպում, դառնալով՝ 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։