Ֆիլիպո Ինձագին գլխավորեց իտալական ակումբը

«Սալերնիտանան» հայտարարել է Ֆիլիպո Ինձագիի հետ համաձայնության գալու մասին։ Ինձագին այս պաշտոնում կփոխարինի Պաուլո Սոուզային։

Ինձագիի վերջին աշխատանքը «Ռեջինայում» էր, որը նա գլխավորեց 2022/23 մրցաշրջանում։ Նա նախկինում մարզել է «Բրեշիան», «Բենևենտոն», «Բոլոնիան», «Վենեցիան» և «Միլանը»։

Նշենք, որ 8 տուրից հետո «Սալերնիտանան» 3 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի նախավերջին՝ 19-րդ տեղը