«Չելսին» արձագանքել է Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու որոշմանը

«Չելսիի» մամուլի ծառայությունը արձագանքել է բելգիացի հարձակվող Էդեն Ազարի կարիերան ավարտելու որոշմանը։

«Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ, ով մեզ այնպիսի զգացողություն տվեց, որ ինքը խաղացող է, ով կարող է գրեթե ամեն ինչ անել՝ իր ոտքերի տակ գտնվող գնդակով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ազարը «Չելսիում» հանդես է եկել 2012-ից 2019 թվականներին։ Բելգիացու վերջին թիմը եղել է Մադրիդի «Ռեալը», որից նա հեռացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։