Կառլո Անչելոտտին շրջանցեց Զինեդին Զիդանին այս ցուցանիշով

Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»։

«Լոս Բլանկոսը» հաղթեց 2։1 հաշվով։ Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի համար այս հաղթանակը 173-րդն էր մադրիդյան գրանդի ղեկին։ Նա այս ցուցանիշով շրջանցել է ֆրանսիացի Զինեդին Զիդանին ու այժմ երկրորդ տեղում է։ Անչելոտտին զիջում է միայն Միգել Մունոսին, ով «արքայական» ակումբի գլխավորությամբ 357 հաղթանակ է տարել։

64-ամյա իտալացին Մադրիդի «Ռեալ» է վերադարձել 2021 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։