ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Նիցայից» կրած պարտությունը (2:3):
«Շատ դժվար էր; «Նիցան» մեր դեմ խաղաց՝ ցուցադրելով հիանալի խաղ և այս մրցաշրջանում չպարտվելով։
Մենք փորձեցինք բարձր ճնշում գործադրել, բայց մրցակիցը լավն էր, և մեզ մնում է միայն շնորհավորել նրանց և շարունակել աշխատել ինքներս մեզ վրա»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում թիմի մամուլի ծառայությունը։