LA LIGA. «Բարսելոնան» հաղթեց արտագնա խաղում (VIDEO)

Լա Լիգայի 4-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Օսասունային»։

45+1 րոպեին կատալոնացիներին առաջ մղեց Ժյուլ Կունդեն։ «Օսասունան» 76-րդ րոպեին Չիմի Ավիլայի խփած գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։ 84-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Ալեխանդրո Կատենան, իսկ 86-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց «Օսասունայի» դարպասին, որը անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին։

Նշենք, որ «Բարսելոնան» 10 միավորով բարձրացավ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Օսասունան» 6 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում։

Խաղի տեսությունն՝