Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում՝ 2-1 հաշվով։
Հաշիվը 11-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Բորխա Մայորալը, 47-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց մադրիդցիների հարձակվող Խոսելուն։
Իսկ 90+5-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգրևեց Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացին 5-րդ գոլը խփեց առաջնության չորս խաղում։
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայում 12 միավորով առաջին տեղում է, իսկ «Խետաֆեն» 4 միավորով 13-րդն է։
Խաղի տեսությունն՝ այստեղ