Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբում, հայտնում է Sports Zone-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի գործակալի հետ։ Անձամբ ֆուտբոլիստը՝ հրաժարվել է «Ալ-Իթիհադի» առաջին առաջարկից՝ պատճառաբանելով, որ ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում։ Նշվում է, որ բանակցություններին մասնակցում են Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն։ Նրանք փորձում են հայրենակցին համոզել միանալ թիմին։

Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։