Հայտնի է, թե որքան գումար է պահանջում «Ատլետիկոն» Ժոաու Ֆելիշի դիմաց

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը բանակցություններ է վարում «Ալ Հիլալ» տեղափոխվելու շուրջ, հայտնում է O Jogo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև քննարկումը լավ է ընթանում։ Երկու ակումբներն էլ հետաքրքրված են գործարքով:

Հիշեցնենք, որ Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկոյում» է 2019 թվականից։ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Այս տարվա հուլիսին ֆուտբոլիստն հայտնել էր, որ երազում է «Բարսելոնա» տեղափոխվելու մասին։

Հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» նախատեսում է 100 մլն եվրո վաստակել 23-ամյա պորտուգալացու վաճառքից։