Ռոբերտ Լևանդովսկի․ «Ես դեռ սիրում եմ գոլեր խփել և դեռ ամեն ինչ չեմ սովորել ֆուտբոլում»

«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չի մտածում կարիերան ավարտելու մասին։

«Տարիքը պարզապես թիվ է։ Առավոտյան արթնանալիս ինքս ինձ չեմ ասում, որ մեջքս ցավում է, և երբ նայում եմ թեստերս, ամեն ինչ լավ է։ Երբեմն նրանք նույնիսկ ավելի լավն են, քան նախկինում: Մենք չենք կարող համեմատել այսօրվա մարզաձևը քսան տարի առաջվա մարզաձևի հետ: Ես անընդհատ կատարելագործում եմ իմ մարզումները։ Ես հստակ գիտեմ, թե ինչ պետք է անեմ, և եթե ինձ համեմատեմ թիմում գտնվող երիտասարդների հետ, ապա դեռ շատ էներգիա ունեմ։

Ես դեռ սիրում եմ գոլեր խփել և դեռ ամեն ինչ չեմ սովորել ֆուտբոլում։ Ես կարող եմ շարունակել խաղալ դեռ շատ տարիներ, բայց գիտեմ, որ ամեն ինչին վերջ կա։ Չեմ կարծում, որ կարիերայիս վերջում մարզիչ կդառնամ, թեև գուցե այնքան կարոտեմ հանդերձարանը, որ միտքս փոխեմ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։