«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը պայմանագիրը երկարաձգելու նոր առաջարկ է ստացել իր ակումբից։
Նշվում է, որ երկրորդ առաջարկի գումարն ավելի մեծ է, քան առաջինը։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Ուոքերը մտադիր չէ մնալ «Սիթիում» և ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։ Այժմ գերմանական ակումբը հիասթափված է բանակցություններում առաջընթացի բացակայությունից։