Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ենթադրել է Ջորդան Հենդերսոնի՝ «Լիվերպուլից «Ալ-Իթթիֆադ» տեղափոխվելուց հետո հավաքական հրավիրվելու հավանականության մասին:
«Այս ամառ ես խոսում էի Ջերդանի հետ, և նա ինձ հարց էր տալիս. «Եթե ես տեղափոխվեմ Սաուդյան Արաբիա, կդադարե՞ք ինձ զանգահարել»: Հիմարություն կլինի այդպես վարվել, ինչո՞ւ ենք ֆուտբոլիստին բացառելու՝ հաշվի առնելով, թե որտեղ է նա խաղում: Պետք է տեսնել, թե ինչպես են նրանք խաղում, ինչ մակարդակի են խաղում, ֆիզիկապես ինչ տեսք ունեն և այլն: Բանն այն է, որ մենք պատկերացում ունենք, թե ինչպիսին կարող է լինել այս լիգան, բայց մենք իսկապես չգիտենք, մինչև չսկսենք դիտել խաղերը:
Եթե երեք ամիս առաջ ասեիք, թե ինչ տեսք կունենար, ես շատ այլ պատկերացում կունենայի դրա մասին, քանի որ ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստներ են տեղափոխվում արաբական ակումբներ: Այո, այնքան էլ շատ չկան, ովքեր իրենց կարիերայի ծաղկման փուլում են, բայց նրանք կայուն ֆուտբոլիստներ են։ Կարծում եմ, որ այս ամբողջ նախագիծը հետաքրքիր է այն առումով, թե ուր է այն գնում և ինչպիսին կարող է լինել առաջիկա մի քանի տարիների ընթացքում, բայց սա Պրեմիեր Լիգա չէ, մենք չենք տեսնի Հենդերսոնի խաղը Չեմպիոնների Լիգայում»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է talkSPORT -ը։