Լիոնել Մեսսիի առաջին արտագնա հանդիպման տոմսերը վաճառվել են 10 րոպեում

Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի» իրարանցում է առաջացրել հակառակորդ թիմերի երկրպագուների շրջանում։

«Ինտեր Մայամիի» առաջին արտագնա խաղի տոմսերը «Դալլասի» դեմ Մեսսիի մասնակցությամբ վաճառվել են 10 րոպեում, հայտնում է Bloomberg-ը:

Հանդիպումը կանցկացվի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում։ Տոմսերի գները ի սկզբանե շատ բարձր էին (299 դոլարից), տոմսերը վաճառվում են վերավաճառքի ծառայությունների միջոցով 600 դոլարով և ավելի:

«Դալլաս» մարզադաշտ «Toyota Stadium»-ը կարող է տեղավորել 20 հազար հանդիսական։