«Թոթենհեմը» համաձայնության է եկել «Վոլֆսբուրգի» հետ պաշտպան Միկի վան դե Վենի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ 22-ամյա հոլանդացու համար կվճարեն 50 մլն եվրո։ Գումարը ներառում է բոնուսներ:
Ավելի վաղ Talk Sport-ը հայտնել էր, որ լոնդոնցիները համաձայնել են անձնական պայմանագրի կետերի հետ։
Վան դե Վենը «Վոլֆսբուրգում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում նա գերմանական թիմի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։